6.2 Տեղեկատվության "Առաջարկվող արագություն" ճանապարհի տվյալ հատվածում երթևեկելու համար նախընտրելի արագություն:
- Նշանի ազդման գոտին տարածվում է մինչև մոտակա խաչմերուկը, սակայն, եթե այդ նշանը կիրառվում է նախազգուշացնող նշանի հետ միասին, ազդման գոտին որոշվում է վտանգավոր հատվածի երկարությամբ:
- Այս նշանը չի սահմանում արագության շեմ, որից ներքև կամ վերև խախտում կլիներ, ինչպես անում էին թելադրող և արգելող նշաններից արագության նշանները: Սա ընդամենը առաջարկում է երթևեկել նշված արագությամբ և վերջ:
- Սակայն հիշեք, որ ոչ մի նշան պատահական չի դրվում:
