Էլ. հասցե` info@mobilstart.am
11:00 - 18:00
Երկ - Ուրբ
11:00 - 15:00
Շբթ
2020թ-ի Հունվարի 1-ից ---- Նախատեսվում է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից 1 տարով զրկել դրանց վրա հատուկ լուսային կամ ձայնային նշան կիրառող վարորդներին: Վարորդական իրավունքից 1 տարով կզրկվեն նաև առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխարինված համարանիշով տրանսպորտային միջոց վարելու, տրանսպորտային միջոցը կանգնեցնլու դեպքում, ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու, երթևեկության սահմանված արագությունը 81 կմ/ժ և ավել չափով գերազանցելու, տաքսի ավտոմեքենան ոչ սթափ վիճակում վարելու պարագաներում:
4 տուգանային միավորկհանվի ոչ սթափ վիճակում մեքենա վարելու, 51-80 կմ/ժամով սահմաված արագությունը գերազանցելու համար (տուգանքը՝ նախկին 200,000 փոխարեն նվազեցվել է 29,000 դրամ):
3 տուգանային միավոր է հանվելու տրանսպորտային միջոցը տնօրինողի կողմից այն այլ անձի հանձնելու համար (նախատեսվում է 100,000-ի փոխարեն 25,000 դրամ տուգանք, օրենքը կգործի սեպտեմբերի մեկից): 3 տուգանային միավոր է նախատեսվում նաև միակողմանի երթևեկության ճանապարհով հոսքին հակառակ դուրս գալու, հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու, երթևեկության սահամանված արագությունը 31-50 կմ/ժամով գերազանցելու համար: Վերջին դեպքում նախատեսվող տուգանքը 100,000-ի փոխարեն նվազել է 25,000 դրամ:
2 միավոր նախատեսված է տրանսպորտային միջոցի առնվազն մեկ նիշը փակելու համար (15,000 դրամ տուգանք): 2 միավոր է նախատեսված նաև ճանապարհի բաժանարար գոտին չնախատեսված վայրում հատելով ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելու համար (տուգանքը՝ 20,000 դրամ), լուսացույցի կամ արգելող ազդանշանին չենթարկվելու իրավախախտումը (տուգանքը՝ 25,000 դրամ), նախատեսված արագությունը 11-30 կմ/ժամով գերազանցելու համար (տուգանքը՝ 20,000 դրամ), որևէ կանոնի խախտումը, որն առաջացնում է վթարի հավանականություն:
1 տուգանային միավոր է նախատեսված երթևեկության հակադիր հոսքերն իրարից բաժանող գծանշումների պահանջները չկատարելու, խաչմերուկի անցման կանոները խախտելու, հետնիոտնային անցումների, վազանցի կատարման խախատման, երթևեկությունը սկսելու կամ մանևր կատարելու, ինչպես նաև հետընթացի կատարման կանոները խախտելու, վարորդների կողմից տրանսպորտային միջոցը հետնիոտնային անցման վրա կանգնեցնելու համար: 1 տուգանային միավոր կհանվի նաև ընթացքի ժամանակ վարորդի ծխելու, ամրագոտի չամրացնելու, երթևեկության ընթացքում հեռախոսակապից օգտվելու պարագայում:
Կես տուգանային միավոր կհանվի անընթեռնելի համարանիշով մեքենաներ վարող և կանգառի ու կայանման խախտումներ անող վարորդներից:
Արման Չիլինգարյանը նշել է, որ վարորդներին տրվելու է նաև միավորները վերականգնելու հնարավորություն: «Եթե մնացորդային նիշը հասել է 3 և պակաս բալերի, անձն իրավունք ունի իր ցանկությամբ հանձնել տեսական քննություն՝ իր ունեցած բալերին 2 բալ ավելացնելով»,- ասել է Չիլինգարյանը:
Չիլինգարյանը նշել է նաև, որ որոշ իրավախախտումների համար նախատեսվել է քրեական պատասխանատվություն: Մասնավորապես, քրեական պատասխանատվություն է նախատեսվում օրինակ, երբ անձը սպառել է իր տուգանային միավորները, նրա նկատմամբ կայացվել է վարելու իրավունքի կասեցման որոշում և այդ կասեցման որոշումից հետո նա վարել է տրանսպորտային միջոց:
Քրեական պատասխանատվություն է նախատեսվում նաև տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ նմանատիպ արարք կատարելու պարագայում: Առաջին անգամ անձը կենթարկվի վարչական պատասխանատվության:նդրում եմ նշված տեքստը կից նկարով տեղադրել նորություններ բաժնում