mobil start

+374 43 808 909

+374 96 36 44 44

Էլ. հասցե` info@mobilstart.am

11:00 - 18:00

Երկ - Ուրբ

11:00 - 15:00

Շբթ

Գրանցվել

Հետիոտները ևս կտուգանվեն

Հետիոտները ևս կտուգանվեն՝ ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջների տարբեր խախտումների համար․

Վարչական իրավախախտումների վերաբերյալ 131-րդ հոդվածը սահմանում է հետիոտների և ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը: Այսպիսով.

  1. Հետիոտների և ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների կողմից (բացառությամբ տրանսպորտային միջոցների վարորդների) ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, ճանապարհային երթևեկության կարգավորման ազդանշաններին չենթարկվելը, ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները խախտելը` առաջացնում են տուգանքի նշանակում` 3000 դրամի չափով:
  2. Հետիոտների կողմից ճանապարհով (այդ թվում` մայթերով կամ հետիոտնային արահետներով, իսկ դրանց բացակայության դեպքում` կողնակներով) շարժվելու կարգը խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 5000 դրամի չափով:
  3. Հետիոտների կողմից ճանապարհի երթևեկելի մասը հատելու կարգը խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 5000 դրամի չափով:
  4. Տրանսպորտային միջոցի ուղևորի կողմից ընթացքի ժամանակ տրանսպորտային միջոցի դռները բացելը կամ կանգնած տրանսպորտային միջոցի դռները բացելը, եթե դա խոչընդոտում է երթևեկության մյուս մասնակիցներին, ինչպես նաև ուղևորների կողմից տրանսպորտային միջոցից իրեր և առարկաներ նետելը` առաջացնում են տուգանքի նշանակում` 5000 դրամի չափով:
  5. Մոպեդները, հեծանիվները կամ լծասայլերը վարելու կանոնները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում`5000 դրամի չափով:
  6. Սույն հոդվածի առաջինից հինգերորդ մասերով նախատեսված արարքներ կատարելը, որոնք ստեղծել են վթարային իրադրություն` առաջացնում է տուգանքի նշանակում` 10.000 դրամի չափով:
  7. Ճանապարհներով անասուններ քշելու կանոնները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 20.000 դրամի չափով:

նյութի աղբյուրը Իրավաբան.net

© 2023 Հեղինակային իրավունքները՝ «Մոբիլ Ստարտ» ՍՊԸ։ Դիզայնը և պատրաստումը՝ «Վեբ 365» ՍՊԸ